«Ռոստելեկոմը» նախատեսում է մինչ 2017 թ Հայաստանում ներդնել 26 մլն դոլար
03/10/2013 19:57

«Ռոստելեկոմը» նախատեսում է մինչ 2017 թ Հայաստանում ներդնել 26 մլն դոլար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Ռոստելեկոմ»‰ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Վարչապետը ողջունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ կառավարության աջակցությունը հայտնել «Ռոստելեկոմի» կողմից մեր երկրում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Սերգեյ Կալուգինը գոհունակություն է հայտնել կապի ոլորտում Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներից և ներկայացրել «Ռոստելեկոմ‰ի» ներդրումային ծրագրերը: Ռուսական ընկերությունը «Ռոստելեկոմի» ղեկավարը նշել է, որ իր գլխավորած ընկերությունն առաջիկայում նախատեսում է իր ծառայություններով մուտք գործել մեր երկրի բազմաթիվ քաղաքներ:

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծվող վենչուրային հիմնադրամում և արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտում «Ռոստելեկոմի» հնարավոր ներգրավմանն ուղղված հարցեր:

«Ռոստելեկոմը» նախատեսում է մինչ 2017 թ Հայաստանում ներդնել 26 մլն դոլար