Փաստաբանը Վ. Ավետիսյանի հետ չի քննարկել համաներումն ընդունելու առաջարկը
03/10/2013 14:03

Փաստաբանը Վ. Ավետիսյանի հետ չի քննարկել համաներումն ընդունելու առաջարկը

Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի վրա համաներումը տարածվում է:

«Ես ընդունված որոշման տեքստին ծանոթ չեմ, սակայն մինչև այդ եղած տվյալներով՝ համաներումը տարածվում է Վ. Ավետիսյանի վրա: Քննչական մարմինը պետք է այդ դեպքում մեզ դիմի՝ մեր դիրքորոշումը հայտնելու համար»,-ասաց նա:

Ա. Զաքարյանի խոսքով՝ իրենք Վ. Ավետիսյանի հետ դեռևս չեն քննարկել այն հարցը, արդյո՞ք կընդունեն համաներման առաջարկը, սակայն նշեց, որ Վ. Ավետիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել:

Հիշեցնենք, որ Վ. Ավետիսյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/: 

Նախորդող հրապարակում՝ Վոլոդյա Ավետիսյան. Ինձ բանտարկել են շինծու մեղադրանքով

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով   

Փաստաբանը Վ. Ավետիսյանի հետ չի քննարկել համաներումն ընդունելու առաջարկը