.jpg)
«Միլանի» հետ խաղից առաջ «Յուվենթուսը» կորուստներ ունի
Հանգստյան օրերին Իտալիայի առաջնության շրջանակներում Թուրինի «Յուվենթուսն» ուժերը կչափի «Միլանի» հետ:
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, այդ խաղում թուրինցիները ստիպված կլինեն հանդես գալ առանց Միրկո Վուչինիչի, ով ձգել է աջ ազդրի մկանը:
«Յուվեի» պաշտպան Ստեֆան Լիխտշտայների վնասվածքի լրջության աստիճանը պարզելու համար ակումբային բժիշկները դեռ շարունակում են հետազոտությունները: Շվեյցարացին նույնպես այս վնասվածքն ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» հետ խաղում:
«Միլանի» հետ մրցավեճում հարցականի տակ է նաև Անդրեա Բարցալիի մասնակցությունը, ով կոճի վնասվածք ունի: