.jpg)
Աբիդալ. «Մոնակոն» լավ տարբերակ է Վալդեսի համար»
«Մոնակոյի» պաշտպան Էրիկ Աբիդալը «Cadena Cope» ռադիոյին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Բարսելոնին», որն այս ամռանը չցանկացավ երկարաձգել իր պայմանագրի ժամկետը:
«Ես հիասթափված չեմ «Բարսելոնից» և այն իրավիճակից, որն ստեղծվեց կատալոնյան թիմում: Հասկանում եմ ակումբի ղեկավարության որոշումը: Երջանիկ եմ, որ ամբողջ 6 տարի հանդես եմ եկել այդ թիմում: «Բարսայի» բոլոր ֆուտբոլիստները հիանալի մարդիկ են: Նրանք ապացուցել են, թե որքան թանկ եմ իրենց համար:
Ի դեպ, մարզական կարիերայի շարունակության առումով «Մոնակոն» լավ տարբերակ կարող է դառնալ Վիկտոր Վալդեսի համար, եթե, իհարկե, մեզ հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,- նշել է Աբիդալը: