.jpg)
Ակինֆեևը կարող է գնալ Հոնդայի հետքերով
ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը մարզական կարիերան կարող է շարունակել «Միլանում»: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում, ուստի արդեն ձմռանը նա կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:
«Միլանը», իր հերթին, հուլիս ամսին 36 տարեկան դարձած դարպասապահ Քրիստիան Աբյատիին փոխարինող է փնտրում:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան ևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է անվճար տեղափոխվել «Միլան»: