Նախագահի մամուլի խոսնակ. Սխալ է Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպելը
04/10/2013 13:37

Նախագահի մամուլի խոսնակ. Սխալ է Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպելը

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։

«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,- ասել է Արման Սաղաթելյանը: 

Նախագահի մամուլի խոսնակ. Սխալ է Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպելը