Վթար Լոռու մարզում. 2 հոգի տեղում մահացել է
04/10/2013 20:25

Վթար Լոռու մարզում. 2 հոգի տեղում մահացել է

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Opel մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայրում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Տեղում են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբն ու Ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները:

 

Վթար Լոռու մարզում. 2 հոգի տեղում մահացել է