Արքայադուստր Դիանան պահել է թագավորական ընտանիքի ինտիմ գաղտնիքների օրագիր
04/10/2013 17:57

Արքայադուստր Դիանան պահել է թագավորական ընտանիքի ինտիմ գաղտնիքների օրագիր

Արքայադուստր Դիանայի մահվան պատճառը պաշտոնապես ճանաչվել է ավտովթարը: Kleo.ru-ի փոխանցմամբ` մի շարք լրագրողներ և հետազոտողներ առաջ են քաշել սպանության վարկածը, որից մեկը ներկայացված է Ալան Փաուերի «Արքայադուստր Դիանայի մտադրությունները» գրքում:

Հեղինակի կարծիքով` արքայադուստր Դիանային կարող են սպանած լինել արքայական ընտանիքի սեքսուալ գաղտնիքների մասին օրագիր պահելու համար:

Նա գրքում պատմել է, որ շփվել է մի շարք մարդկանց հետ և հանգել այն եզրակացության, որ արքայադուստր Դիանան ունեցել է օրագիր և ինտիմ գաղտնիքներ գրել:  

Ինֆորմացիայի մեծ մասը առնչվել է Դիանային և նրա ամուսնուն և Կամիլա Պարկեր Բոուլզի հետ նրա կապին: 

Գրքի հեղինակի կարծիքով` գիրքը այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: 

 

Արքայադուստր Դիանան պահել է թագավորական ընտանիքի ինտիմ գաղտնիքների օրագիր