.jpg)
Բժիշկները տղամարդու համար աչք են պատրաստել ատամից (Տեսանյութ)
Բրիտանացի 43-ամյա Յան Տիբետսը կորցրել է աչքը` գործարանում աշխատելու ժամանակ՝ մետաղական սարքի հարվածի հետևանքով:
Յանը կարծել է, թե այլևս երբեք չի կարողանալու տեսնել հարազատ կնոջը և երեխաներին: Դեպքը տեղի է ունեցել 4 տարի առաջ. Դրանից հետո Յանը ընկել է ընկճախտի մեջ և տնից դուրս չի եկել:
Ընկերները նրան պատմել են Քրիստոֆեր Լյու անունով բժիշկի մասին, ով աշխատում է Բրայթոնում գտնվող կլինիկայում և կարողանում է ատամի և ծնոտի ոսկորի հիման վրա աչքի փոխպատվասման համար նոր նյութ ստանալ:
Քանի որ նոր աչքը բաղկացած է լինում հիվանդի սեփական ատամից, օրգանիզմը այն չի վանում և ընդունում է:
Նշվում է, որ տղամարդու մոտ այս պահին տեսողությունը վերականգնվել է 40 %-ով և բարելավումը շարունակվում է: