Իբրահիմովիչ. «Ռունիին նոր մարտահրավեր է պետք»
04/10/2013 20:03

Իբրահիմովիչ. «Ռունիին նոր մարտահրավեր է պետք»

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին կոչ է անում թողնել Մանչեսթերն ու միանալ փարիզյան թիմին: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:

Անցած ամռանն Անգլիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը կարող էր հայտնվել «Չելսիում» կամ «Արսենալում», սակայն լոնդոնյան ակումբներին չհաջողվեց պայմանավորվել երկրի չեմպիոնի ղեկավարության հետ:

«Եթե Ռունին դեռ ցանկանում է հեռանալ, ուրեմն թող առաջիկա ամռանը կամ նույնիսկ հունվարին տեղափոխվի մեզ մոտ: Մեր ակումբը զարգանում է և շարժվում է առաջ: Նա լավ հասկացրել է, որ իրեն նոր մարտահրավեր է պետք: Ես ուզում եմ խաղալ ոչ միայն լավ ֆուտբոլիստների, այլև տեխնիկապես օժտվածների հետ: Ռունին հենց այդպիսին է»,- նշել է Իբրահիմովիչը:
 

Իբրահիմովիչ. «Ռունիին նոր մարտահրավեր է պետք»