Առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց
04/10/2013 20:32

Առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց

Հոկտեմբերի 1-ից 4-ը անցկացվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառումը, որի Միջազգային կոորդինացիոն շտաբի օպերատիվ կառավարման կենտրոնը տեղակայված էր Երևանում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Կանալ-Կովկաս» գործողությանը մասնակցել է 55.235 մարդ, առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց, այդ թվում՝ հաշիշ, ափիոն, հերոին, կոկաին, սինթետիկ թմրամիջոցներ և պրեկուրսորներ:
 

Առգրավվել է 12 տոննա 194 կիլոգրամ թմրամիջոց