Կոենտրաուն չի մասնակցել «Ռեալի» մարզմանը
04/10/2013 18:28

Կոենտրաուն չի մասնակցել «Ռեալի» մարզմանը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն բաց է թողել թիմի այսօր կայացած մարզումը: Ակումբի մարզչական շտաբը տեղեկացրել է, որ պորտուգալացին որովայնի հետ կապված խնդիրներ ունի, սակայն կհասնի ապաքինվել մինչև Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Լևանտեի» հետ կայանալիք հանդիպումը:

Հավելենք, որ վնասվածքների պատճառով «Արքայական ակումբի» մարզումը բաց են թողել նաև կիսապաշտպաններ Գարետ Բեյլն ու Խաբի Ալոնսոն:
 

Կոենտրաուն չի մասնակցել «Ռեալի» մարզմանը