Ամենուրեք սպասվում են տեղումներ. Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով
04/10/2013 10:32

Ամենուրեք սպասվում են տեղումներ. Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Այսօր մեր տարածքում կգործի հզոր ցիկլոն, ամենուրեք սպասվում են տեղումներ, առայժմ անձրևի տեսքով, ամպրոպ և քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Սպասվում են խիստ անբարենպաստ եղանակային պայմաններ, զգալի առատ ու տևական անձրևներ գրեթե ողջ տարածքում, հատկապես` հյուսիսային շրջաններում: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ:

Սյունիքում և Արցախում հոկտեմբերի 4-ին առավոտյան դեռ կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին ցիկլոնը կհասնի նաև այստեղ, կլինի ամպամած, սպասվում է առատ ու շարունակական անձրև:

Ուշադրություն. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով: Տեղեկացնում ենք, որ զգալի ցրտելու է նաև հոկտեմբերի 5-ին:

Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: Հնարավոր է քամի 10-13մ/վրկ:

Ցերեկը սպասվում է +19+21, երեկոյան +14+16 աստիճան տաքություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ. Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով