Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ
04/10/2013 17:08

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Փիրուզյանների ընտանիքին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, բժշկական բիոֆիզիկայի ոլորտում ռուսաստանյան ականավոր գիտնական Լև Արամի Փիրուզյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել հիանալի մարդու և մեծ գիտնականի ընտանիքին ու մտերիմներին: 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լև Փիրուզյանի մահվան կապակցությամբ