Նախագահն այցելել է ԱԱԽ գնահատման կենտրոն
04/10/2013 18:40

Նախագահն այցելել է ԱԱԽ գնահատման կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Այս  մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը: 

Նախագահն այցելել է ԱԱԽ գնահատման կենտրոն