.jpg)
Ռիբերի. «Ֆանտաստիկ կլինի, եթե դառնամ «Ոսկե գնդակի» դափնեկիր»
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ խաղադաշտում ավելի շատ է աշխատում, քան «Ռեալի» և «Բարսելոնի» հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: 30-ամյա ֆրանսիացու խոսքերով`հենց այս հանգամանքն էլ կարող է կարևոր դեր խաղալ` «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Հանդիպման ժամանակ խաղադաշտում ավելի շատ եմ աշխատում, քան Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսիին: Անընդհատ օգնում եմ պաշտպաններին և աջակցում եմ խաղընկերներիս:
Հիմա ես ավելի վստահ եմ դարձել, և դա հավելյալ ուժեր է տալիս ինձ: Ֆանտաստիկ կլինի, եթե դառնամ «Ոսկե գնդակի» դափնեկիր: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե կա նման հնարավորություն»,- նշել է Ռիբերին: