ՀՀ Նախագահը մասնակցեց իններորդ ԴիջիԹեք էքսպոյի բացմանը
04/10/2013 11:50

ՀՀ Նախագահը մասնակցեց իններորդ ԴիջիԹեք էքսպոյի բացմանը

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկած «ԴիջիԹեք էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:

Սերժ Սարգսյանը ցուցահանդեսի տաղավարներում ծանոթացավ նորագուն տեխնոլոգիական լուծումներին, տեխնոլոգիական ժամանակակից միտումներին, նաև` հայկական տեխնոլոգիական ոլորտի հաջողություններին:

Նշենք, որ այս էքսպոն Ինֆորմացիոն տեխնոլոգաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի կողմից բնորոշվեց որպես` դարպաս դեպի Հայաստանի ՏՏ ոլորտ:

Իններորդ «ԴիջիԹեք 2013» ցուցահանդեսին մասնակցում են կանադական, սինգապուրյան, ռուսական, ամերկյան և տեղական 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսին նեկայացված են ինժեներական լուծումներ, ծրագրային և համացանցային լուծումներ, հեռահաղորդակցություն, կրթության ոորտներ, սիստեմնային ինտեգրատորներ և սարքավորումների մատակարարներ, նորաստեղծ ընկերություններ, նախատեսված է նաև սեմինարիներ և գործարար հանդիպումներ:

Իններոդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ականկալվում է այցելուների թվի աճ` ավելի քան 25 000 այցելու` 2012 թ-ի 24 000-ի փոխարեն:

«ԴիջիԹեքին» կից այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև «ԱրմԹեք» համաժողովը:

 

ՀՀ Նախագահը մասնակցեց իններորդ ԴիջիԹեք էքսպոյի բացմանը