.jpg)
«Փոստանջյանը թուրք չէ, չորս երեխաների տեր կին է, իհարկե, յուրօրինակ կին»
«Զարուհի Փոստանջյանը թուրք չէ, հայ է, չորս երեխաների տեր կին է, իհարկե յուրօրինակ կին է»,- խորհրդարանակն ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած հայտնի դեպքերին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իր ու իր ներկայացրած խմբակցության համար Փոստանջյանի հարցն անընդունելի էր, սակայն ասաց, որ տվյալ հարցի առումով անելիք ունի «Ժառանգություն» կուսակցությունը. «Պետք է ի վերջո հասկանալ՝ դա խմբակցությա՞ն տեսակետն է, թե ոչ»,- ասաց ՀՅԴ պատգամավորը և ավելացրեց, որ պետք է գնահատական տա և որոշում կայացնի «Ժառանգությունը»:
Ա. Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է բոլոր խմբակցությունների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ, «մենք ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ հարցի տեսակը, ու չենք ասել, որ պետք է Զ. Փոստանջյանին հանել ԵԽԽՎ պատվիրակությունից»:
«Դա ԱԺ նախագահի միանձյա որոշումն է, ինքը պետք է որոշի, թե ինչ անի այս հարցում»,- եզրափակեց խոսքը Աղվան Վարդանյանը: