Գողը կանացի լողազգեստով ներխուժել է զոհի տուն` նախորդ գողոնը վերադարձնելու
05/10/2013 18:26

Գողը կանացի լողազգեստով ներխուժել է զոհի տուն` նախորդ գողոնը վերադարձնելու

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում ոստիկանությունը ձերբակալել է գողի, ով լողազգեստով ներխուժել է զոհի տուն: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Կինը, ում անունը չի հրապարակվում, վերադարձել է տուն ու լողավազանի մոտ տեսել հանգստացող տղամարդուն, ում հագին եղել է կնոջ հարևանուհու լողազգեստը: Տարօրինակ գողի ձեռքին մեկ գավաթ սուրճ է եղել: Տուժողը միանգամից ոստիկանություն է զանգահարել:

Ոստիկան Ռասսել Պարկերը պատմել է, որ կինը ճանաչել է լողազգեստը, քանի որ հարևանուհու հետ միասին են գնել այն: Գողը պատմել է, որ տուն մտել է, որպեսզի տիրուհուն վերադարձնի նախորդ օրը գողացած հագուստը:

Սա գողոնը վերադարձնելու առաջին դեպքը չէ: 2013 թ. սեպտեմբերին Թեննեսիի՝ 11 տարի առաջ կողոպտված խանութներից մեկը երկտող է ստացել, որում հեղինակը ներողություն է խնդրել: Նամակում ասվել է, որ նա, ով գրել է այն, ժամանակին 300 դոլար ու գարեջուր է գողացել, և այժմ ցանկանում է փոխհատուցել վնասը: Հեղինակը երկտողի հետ 400 դոլար է ուղարկել:

 

Գողը կանացի լողազգեստով ներխուժել է զոհի տուն` նախորդ գողոնը վերադարձնելու