Բակո Սահակյանը ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհել 3 ուսուցչի
05/10/2013 13:03

Բակո Սահակյանը ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհել 3 ուսուցչի

Ուսուցչի օրվա կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: 

Այսպիսով, կոչումը շնորհվել է`

Սաշա Ավանեսյանին՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,
Ժորա Մարգարյանին՝ ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն,
Անահիտ Պողոսյանին՝ Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն:
 

Բակո Սահակյանը ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհել 3 ուսուցչի