.jpg)
Ամերիկյան բանկերը պատրաստվում են դեֆոլտի
Սպիտակ տունը պատրաստ է պաշտպանել հանրապետականների օրինագիծը՝ պետական պաշտոնյաներին հետին թվով աշխատավարձ վճարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Խոսքը վերաբերվում է այն պետական ծառայողներին, ովքեր ստիպված էին չվարձատրվող արձակուրդ գնալ` կառավարության անվճարունակության պատճառով:
Բոլոր խնդիրները այս որոշումը չի լուծի, սակայն նախագահի աշխատակազմում հույս ունեն, որ այն կմոտեցնի համաձայնությունը:
Միևնույն ժամանակ ամերիկյան բանկերը պատրաստվում են դեֆոլտի: Նրանք բանկոմատները գումարով են լցնում և ավելացնում ռձեռն գումարի ծավալները այն դեպքի համար, եթե քաղաքացիները ցանկանան ստանալ անհապաղ ստանալ իրենց գումարը: Երկրի պետական հիմնարկությունների մեծ մասը փակված է, ռեստորանները և սրճարանները վնասով են աշխատում հաճախորդների պակասի պատճառով: Հոկտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դուրս է եմկել իր առանձնասենյակից՝ անհանգստացած բնակիչների հետ խոսելու համար:
«Կառավարությունը հենց այսօր էլ կարող է սկսել իր աշխատանքը, և անգամ ներկայացուցիչների պալատում կան մարդիկ, ովքեր մեզ կաջակցեն: Եթե մամուլի խոսնակ Ջոն Բեյները թույլատրի քվեարկություն անցկացնել, մենք կկարողանանք հարթել իրավիճակը: Այդ ժամանակ մենք կապացուցենք, որ ունենք ուժեղ միջին դաս և նա, ով համառորեն կաշխատի, կարող է հաջողության հասնել»,- ասել է Բ. Օբաման: