.jpg)
Կույր ավտոարշավորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել (Տեսանյութ)
Բանկային ոլորտի նախկին աշխատակից, կույր Մայք Նյումանը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Բրիտանացին Porsche 911 GT2-ով զարգացրել է 299.3 կմ/ժամ արագություն և 7 կմ/ժանով գերազանցել է 2010թ.-ին թուրք երգիչ Մեթին Շենթուրքի սահմանած ռեկորդը:
Նյումանի՝ 2010թ.-ին ռեկորդ սահմանելու փորձը խափանվել է` մեքենայի անսարքությունների պատճառով:
Իր առաջին ռեկորդը կույր Նյումանը սահմանել է 2003թ.-ին` Jaguar մեքենայով, զարգացնելով 232.8 կմ/ժամ արագություն: