Էմիրություններում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք մեքենան (Տեսանյութ)
05/10/2013 17:11

Էմիրություններում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք մեքենան (Տեսանյութ)

Դուբայում ցուցասրահներից մեկում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք մեքենան` ոսկեձույլ և ադամանդներով պատված Lamborghini-ն:

Segodnya.ua-ի փոխանցմամբ` կազմակերպիչները պատրաստվում են այն վաճառել 7.8 միլիոն դոլարով, սակայն բոլոր իմաստներով թանկարժեք այս մեքենան միայն նմուշ է:

Թանկարժեք մեքենաների նկատմամբ հակումը Միացյալ Արաբական Էմիրություններում նորույթ չէ. Ավելի վաղ  հաղորդվում էր, որ Դուբայում ոստիկանները շրջելու են Ferrari FF մեքենաներով:

Մեքենաները նախատեսված են լինելու կին ոստիկանների համար, որոնք պարեկություն են իրականացնելու Դուբայի շրջաններում:

 

Էմիրություններում ցուցադրել են աշխարհի ամենաթանկարժեք մեքենան (Տեսանյութ)