.jpg)
Իրականացնելու եմ ինձ տրված լիազորությունը. ԱԺ նախագահը` Փոստանջյանի մասին
«Ես հայտնել եմ իմ մտադրության մասին և անպայման այդ հարցին անդրադառնալու եմ: Ես կանոնակարգ օրենքով և, ընդհանրապես, Սահմանադրությամբ ինձ տրված լիազորություններն իրականացնելու եմ»,-այս մասին Yerkir.am-ի փոխանցմամբ, անդրադառնալով տեղեկատվությանը, թե Զարուհի Փոստանջյանը դիմել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայաստանյան պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով, ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` նշելով, որ այդ առնչությամբ տեղեկություններ դեռ չունի:
ԱԺ նախագահը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ՀՀԿ երիտթևն այսօր Փոստանջյանին ձվերով և պոմիդորներով է դիմավորելու. «Չկա նման բան: Համոզված եմ` երիտթևը նման քայլի չի գնա»:
Դիտարկմանը, թե Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել, Հ. Աբրահամյանը կատակով հակադարձել է. «Արդեն սկսվե՞լ է»: