Սոված արջը մտել է տուն ու կերել բորշչը
05/10/2013 18:11

Սոված արջը մտել է տուն ու կերել բորշչը

Իրկուտսկի շրջանի ամառանոցային տնակներից մեկը այս գիշեր արջ է մտել: Ինչպես հաղորդում է Lenta.ru կայքը՝  կենդանուն գրավել է այգում թողած բորշչը:

Արջին տարածքից հեռացրել են ոստիկանները, նրանց զանգահարել են տան բնակիչները, ովքեր թաքնվել են լոգարանում: Նշվում է, որ ոստիկանները արջին վախեցրել են օդ կրակելով: Կենդանին չի տուժել:

Բնակիչների խոսքով՝ նրանք բորշչը դրել էին այգում, որպեսզի այն սառչի, իսկ իրենք գնացել են լոգարանում քնելու, քանի որ տան մյուս մասը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ: Աղմուկից արթնացած բնակիչները տեսել են, որ արջը կոտրում է տան պատուհանը: Մինչ ոստիկանների ժամանումը, կենդանին կերել է ամբողջ բորշչը:

Նման իրավիճակներից խուսափելու համար ոստիկանները խորհուրդ են տալիս կենդանիների համար հասանելի վայրերում ուտելիք չթողնել և զգույշ լինել:

Այս շրջանում նման դեպքեր հաճախ են լինում: Արջերը՝  ուտելիք հայթայթելու համար, մոտենում են տները, չնայած մարդկանց վրա հարձակման որևէ դեպք չի եղել:

Սոված արջը մտել է տուն ու կերել բորշչը