Մասկերանոն կարող է հայտնվել «Մոնակոյում»
05/10/2013 16:43

Մասկերանոն կարող է հայտնվել «Մոնակոյում»

«Մոնակոն» մտադիր է թիմ հրավիրել «Բարսելոնի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Նշվում է, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է կատալոնցիներին առաջարկել 20 մլն եվրո: Համապատասխան առաջարկը նախապատրաստական փուլում է, թեև Մասկերանոն հայտարարել էր, որ մտադիր է մարզական կարիերան շարունակել իր ներկայիս թիմում:

Այժմ արգենտինացի ֆուտբոլիստը բուժում է վնասվածքը, որը նրան հասցրել էր Սերխիո Բուսկետսը:
 

Մասկերանոն կարող է հայտնվել «Մոնակոյում»