.jpg)
Մատրի. «Միլանում» կցանկանայի տեսնել Պիրլոյին»
«Յուվենթուսի» նախկին հարձակվող Ալեսսանդրո Մատրին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Միլան», խոստովանել է, որ ուրախ կլիներ, եթե միլանյան թիմում կրկին տեսներ Անդրեա Պիրլոյին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ես չեմ պատրաստվում ռևանշ վերցնել «Յուվեից», պարզապես ցանկանում եմ «Միլանում» լավ հանդես գալ:
«Ծեր սինյորայի» կազմից ո՞ւմ կցանկանայի տեսնել այստեղ: Միայն ընկերական հարաբերություններից ելնելով կասեմ` Պիրլոյին: Բոլորն էլ գիտեն, թե նա որքան լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ, Անդրեան հիանալի հանդես կգար ներկայիս «Միլանում»,- նշել է Մատրին: