Օդի ջերմաստիճանը և' գիշերը, և' ցերեկը կնվազի ևս 4-5 աստիճանով
05/10/2013 10:32

Օդի ջերմաստիճանը և' գիշերը, և' ցերեկը կնվազի ևս 4-5 աստիճանով

Այսօր և վաղը հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի արագ փոփոխվող, անկայուն եղանակ: Ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ: Տևական ու գրեթե անդադար անձրևներ են սպասվում հարավում` Սյունիքում և Արցախում: Լեռներում հնարավոր են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ և քամի 15-18մ/վրկ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. օդի ջերմաստիճանը և' գիշերը, և' ցերեկը կնվազի ևս 4-5 աստիճանով: Առաջիկա մի քանի օրերին օդի ջերմաստիճանի բարձրացում չի սպասվում:

Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, պարզեցմամբ պայմանավորված, սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում ևս 4-5 աստիճանով:

Հոնտեմբերի 7-ին շրջաննրի մեծ մասում կդիտվի մասամբ ամպոտ եղանակ, սպասվում է տեղումների դադար, էական տեղումներ արդեն չեն սպասվում:

Բացառություն կկազմեն հարավային շրջանները. այյստեղ կպահպանվի ամպամած ու անձրևային եղանակը: Օդի ջերմաստիճանը ցերեկը չի փոխվի:

Տեղեկացնում ենք, որ եկող շաբաթվա վերջում տաքացում է սպասվում:

Ըստ Meteo-tv.am կայքի՝ Երևանում այսօր և վաղը կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: 

Ցերեկը սպասվում է +15+17, երեկոյան +10+12 աստիճան:

Լույս 7-ի գիշերն սպասվում է պարզեցում և օդի ջերմաստիճանի անկում, առանց տեղումների: Ցերեկը նույնպես կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Այս օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ:  

Օդի ջերմաստիճանը և' գիշերը, և' ցերեկը կնվազի ևս 4-5 աստիճանով