Նադալը կվերադարձնի առաջին տեղը
05/10/2013 16:09

Նադալը կվերադարձնի առաջին տեղը

«Հողածածկ կորտերի արքան»` իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, Պեկինի մրցաշարի եզրափակչում է և իր համար ապահովել է հոկտեմբերի 7-ին հրապարակվող ATP-ի նոր վարկանշային աղյուսակի առաջին տեղը: Աշխարհի ներկայիս առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը կնահանջի 2-րդ հորիզոնական: 

Նշենք, որ Նովակը համարվում էր լավագույնը` 2011 թ. հունիսի 27-ից ի վեր, և այս ընթացքում միայն մեկ անգամ` Ռոջեր Ֆեդերերին է զիջել առաջատարի դերը, այն էլ ընդամենը մի քանի շաբաթով:

Իսկ ահա 27-ամյա Նադալն առաջին անգամ գլխավորել է թենիսի տղամարդկանց վարկանշային աղյուսակը 2008 թ.օգոստոսի 18-ին: Ընդհանուր առմամբ, իսպանացին աշխարհի առաջին ռակետի կարգավիճակ է ունեցել 90 շաբաթ:
 

Նադալը կվերադարձնի առաջին տեղը