«Քաղաքային տրանսպորտի վիճակը մոտ է հոգեվարքին»
05/10/2013 16:18

«Քաղաքային տրանսպորտի վիճակը մոտ է հոգեվարքին»

Հասարակական տրանսպորտի գների բարձրացման լուրջ հիմքեր չկան, պարզապես գծի տերերն ուզում են գերշահույթ ստանալ: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ուղեվարձի բարձրացման մասին, նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:

«Եթե գծի տերերը գլուխ են կոտրում, որ իրենց գծերից չզրկվեն, և ամեն ինչ անում են, որ մի հատ էլ ավել գիծ ձեռք բերեն, դա նշանակում է, որ այն շահութաբեր է և հիմա էլ գերշահութաբեր դարձնելու կարիք չկա»,- ասաց Սադոյանը:

Հասարակական տրանսպորտի վիճակի մասին խոսելով` Ա. Սադոյանը նշեց, որ անհրաժեշտ է ներմուծել ոչ թե մեծ չափի, այլ` փոքր ավտուբուսներ, որպեսզի  խցանումները քիչ լինենք. «Երևանում պետք են փոքր ավտոբուսներ կամ բարձր միկրոավտուբուսներ, որոնք ավելի հարմարավետ են»:

Ասուլիսին մասնակից «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյան էլ իր հերթին ասաց, որ քաղաքային տրանսպորտի վիճակը մոտ է հոգեվարքին:

Տրասնպորտի նկատմամբ, բանախոսի կարծիքով, տրամաբանված տնտեսական քաղաքականություն չի վարվում, իսկ ելքը, ըստ նրա, մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելն է:

 

«Քաղաքային տրանսպորտի վիճակը մոտ է հոգեվարքին»