.jpg)
Սամվել Նիկոյան. Բարեփոխումները պարտադրված չեն, դրանք անհրաժեշտություն են
«Մենք բարեփոխումների մեծ գործընթացը սկսեցին ոչ թե նրա համար, որ դա մեզանից պահանջում էին, այլ որովհետև դա մեզ էր անհրաժեշտ է»,- Aysor.am-ի հարցին, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կշարունակի՞ բարեփոխումների ակտիվ պրոցեսը, պատասխանեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:
Նա նշեց, որ բարեփխումների ու դրանց շարունակականության անհրաժեշտության մասին երկրի Նախագահը նաև խոսել է ԵԽԽՎ բարձր ամբիոնից՝ հավաստիացնելով, որ ոչինչ չի կարող խոչընդոտել արմատական բարեփոխումների իրականացման գործընթացին. դա բխում է մեր շահերից:
«Վերջին տարիներին այս հարցում մեծ աշխատանքներ են տարվել և իշխանությունը հետևողական է լինելու»,- հավելեց Նիկոյանը: