.jpg)
Վարան. «Ֆուտբոլին կողքից հետևելն անչափ բարդ է»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը երջանիկ է, որ ծնկի վիրահատության հետևանքով երկարատև բացակայությունից հետո ի վերջո կարողացել է խաղադաշտ վերադառնել: Տեղեկացնում է AS-ը:
«Ես իրավունք չունեի արագացնել ապաքինմանս գործընթացը, քանզի ենթարկվել էի բավական բարդ վիրահատության: Իսկ հիմա շատ երջանիկ եմ, որ կարողացա վերադառնալ խաղադաշտ:
Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ, քանի որ միայն մեկ հանդիպման եմ մասնակցել: Անկեղծ ասած` ինձ համար իսկապես մեծ փորձություն էր: Երբ 20 տարեկան ես և նետվում ես պայքարի, ֆուտբոլին կողքից հետևելը դառնում է ոչ հեշտ առաջադրանք:
Բայց ես վերադարձա և պատրաստ եմ պայքարել` հիմնական կազմում տեղս վերադարձնելու համար: Հիմա ծնկիս վնասվածքն այլևս չի անհանգստացնում ինձ»,- նշել է Վարանը: