Վթարի ենթարկված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
07/10/2013 15:45

Վթարի ենթարկված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր առավոտյան Դիլիջան-Սևան ավտոճանապարհին վթարի ենթարկված ՊՆ զինծառայողների վիճակը կայուն է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որում եղել էին զինծառայողները, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ձկնագետ գետը: 1973 թ. ծնված փոխգնդապետ Ս. Խ.-ն, 1988 թ. ծնված ավագ լեյտենանտ Լ. Ա.-ն, 1995 թ. ծնված Գ. Մ.-ն և 1995 թ. ծնված Վ. Գ.-ն տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Նախորդող հրապարակումներ` ՊՆ զինծառայողներով մեքենան ընկել է գետը. 4 վիրավոր կա

Վթարի ենթարկված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում