Բակո Սահակյանը հանդիպել է դիվանագետ-ունկնդիրների հետ
07/10/2013 20:26

Բակո Սահակյանը հանդիպել է դիվանագետ-ունկնդիրների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը ներկայացրել է մեր հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նախագահ Սահակյանը պատասխանել է նաև ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանը հանդիպել է դիվանագետ-ունկնդիրների հետ