.jpg)
07/10/2013 13:22
Դամասկոսում հայ է զոհվել
Երեկ հրթիռակոծվել են Դամասկոսի Ապպասիին, Քասսա և ԲաԲ Թումա շրջանները: Ըստ պաշտոնական տվյալների, հրթիռակոծության հետևանքով 8 մարդ է զոհվել, շուրջ երկու տասնյակ վիրավոր կա:
Ինչպես հաղորդում է aztagdaily-ն, զոհվածների թվում մեկ հայ կա՝ 1958 թ. ծնված հայազգի Հովիկ Կարդացողյանը (Օքումուշեան): Ըստ աղբյուրի՝ հրթիռակոծված շրջանները մեծ նյութական վնաս են կրել: