.jpg)
Դ. Տոնոյանը ԿԽՄԿ ներկայացուցչին կոչ է արել հաճախակի այցելել Ինջիղուլյանին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին է կոչ արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Պարոն Դ.Տոնոյանը բարձր գնահատել է պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:
Նախորդող հրապարակումներ՝ ՊԲ հրամանատար. Ինջիղուլյանի դեպքի հետ կապված բոլոր մեղավորները պատժվել են
Լ. Ալավերդյան. Հ. Ինջիղուլյանը երրորդ երկրից կարող է վերադառնալ հայրենիք