.jpg)
Հղի կինը որոշել է երթևեկել մետրոյով ամբողջովին մերկ. Լուսանկարներ
Խարկովցի էքսցենտրիկ զույգը, որն անցած տարի հայտնի դարձավ մի յուրօրինակ ակցիայով, դարձյալ հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: Նախորդ անգամ Խարկովի 37-ամյա բնակիչ Վասիլին ջարդված ծնկներով անցել էր 17,5 կիլոմետր ճանապարհ՝ տնից պոլիկլինիկա, որ բժշկական տեղեկանքի վրա կնիք դրվի:

Այս ամբողջ ճամփորդությունը նկարել էր նրա կինը, ով այս անգամ ինքն է դարձել հերթական էքսպերիմենտի հերոսը: Յուլիան, ով հղիության 9-րդ ամսում է, հայտնվել է մետրոյի վագոնում և մերկացել: Ամուսինները բացատրել են, որ այս քայլով փորձել են մասնակիցը դառնալ կանանց նկատմամբ բռնությունների դեմ ակցիաներին:

segodnya.ua-ի փոխանցմամբ՝ մետրոյի ուղևերների մեծ մասը պարզապես կախել է գլուխը և փորձել չնկատել հղի կնոջը, մի մասն էլ սկսել է հեռախոսով նկարահանել: Ամուսինը հետո հպարտությամբ խոսել է հաջողված ակցիայի մասին և տեղեկացրել, որ իրենք տղայի են սպասում ու որոշել են նրան Յաշա անվանել:
