Կլոպը գոհ է «Բորուսիայի» ձեռքբերումներից
07/10/2013 19:37

Կլոպը գոհ է «Բորուսիայի» ձեռքբերումներից

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի իր թիմը հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյուինի ծառայություններով: Մարզչի խոսքերով` իրենք նոր ձեռքբերումների կարիք չունեն, քանզի ամռանը գնել են հիանալի ֆուտբոլիստների: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:

«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների: Մենք շատ լավ թիմ ունենք, որն ինձ լիովին բավարարում է: Ներկա պահին չենք հետևում Դե Բրյուինի խաղին: Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Կլոպը:
 

Կլոպը գոհ է «Բորուսիայի» ձեռքբերումներից