.jpg)
Կյելլինի. «Սա մեզ համար լավ դաս կլինի»
«Յուվենթուսի» պաշտպան Ջորջիո Կյելլինին խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Միլանի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած դժվարին հաղթանակի մասին: Տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Մենք կրկին անգամ ինքերս մեր կյանքը բարդացրինք: Ռիսկի էինք դիմում կրկին ոչ-ոքի խաղալ «Միլանի» հետ: Եթե նրանք կարողանային հավասարեցնել հաշիվը, ապա դժվար թե մեզ հաջողվեր փրկել շաբաթը:
Մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը խաղի նկատմամբ, եթե ուզում ենք այս տարի հաղթել առաջնությունում: Հուսով եմ, սա մեզ համար լավ դաս կլինի:
Ինչ վերաբերում է մնացածին, ապա ես երջանիկ եմ, քանզի կարողացա գոլի հեղինակ դառնալ, իսկ «Յուվեն» հաղթեց:
Մեքսեսի հարվա՞ծը. դա ֆուտբոլ չէ»,- նշել է Կյելլինին: