Սոչիի օլիմպիական խաղերի կրակն այսօր մարել է
07/10/2013 18:41

Սոչիի օլիմպիական խաղերի կրակն այսօր մարել է

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր կրկին մարել է: Մոսկվայի փողոցներով շրջայց կատարելու ժամանակ Օլիմպիադայի խորհրդանիշը դադարել է բոցավառվել: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:

Ի դեպ, սա արդեն նմանատիպ 2-րդ միջադեպն է: Ինքնաթիռով Հունաստանից բերված կրակը հասցրել էր մարել նաև երեկ, երբ այն անցնում էր Կրեմլի մոտով:

Առավել սնոտիապաշտները սկսել են զգուշանալ և հայտարարել, որ սա այնքան էլ լավ նշան չէ:
 

Սոչիի օլիմպիական խաղերի կրակն այսօր մարել է