Մթերքներ, որոնք կնվազեցնեն քաղցկեղի առաջացումը
07/10/2013 21:04

Մթերքներ, որոնք կնվազեցնեն քաղցկեղի առաջացումը

Ներկայացնում ենք այն մթերքների ցանկը, որոնք պարտադիր են քաղցկեղի առաջացումը կանխելու համար:



Ճիշտ սնունդ ընդունեք 

Որոշ մթերքներ կարող են կանխել մաշկի քաղցկեղի առաջացումը, որի պատճառ են հանդիսանում արևի ճառագայթները:
Առաջին հերթին սննդակարգում ավելացրեք սննդատեսակները, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ, ինչպիսիք են.

• լիկոպեն (Օրինակ, պոմիդոր),
• բետա-կարոտին (օրինակ, կաղամբ),
• վիտամին С (օրինակ, բրոքոլի).

Դրանք կանխում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները:

Ճաշացանկում ներառեք համեմունքներ

Համեմունքները (կոճապղպեղ, սխտոր, սոխ, քրքում, խնկենի) հակաբորբոքային հատկություն ունեն և կարող են կանխել քաղցկեղի առաջացումը:



Օգտագործեք կանաչ թեյ

Աշխարհում ամենապահանջված ըմպելիքներից մեկը կանաչ թեյն է, որը նաև հայտնի է հակաօքսիդանտներով: Կենսականորեն ակտիվ նյութերը պաշտպանում են ԴՆԹ-ի բջիջները կոնցերոգեննրից, խոչնդոտելով քաղցկեղի բջիջների տարածումը: 
 


Ընդունեք վիտամիններ

Վիտամինները կպաշտպանեն մաշկը արևի բացասական ազդեցությունից, չեզոքացնելով ներքին բորբոքումները:

Մուգ կանաչ բանջարեղենների դիետայի հետ միաժամանակ ցանկալի է ընդունել C վիտամին: Սակայն մինչ վիտամիններ ընդունելը պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ: 

Նվազեցրեք շաքարի օգտագործումը

Պիգմենտային կետերի առաջացումը կարող է կապված լինել օրգանիզմում հորմոնների տատանումների կամ դիետաների հետ: Առաջին հերթին նվազեցրեք շաքարի օգտագործումը և հորմոնների անալիզ հանձնեք, ստուգեք շաքարի մակարդակը արյան մեջ և վահանաձև գեղձը: 

Մթերքներ, որոնք կնվազեցնեն քաղցկեղի առաջացումը