Ռուսաստանի խիստ ռեժիմի կալանավայրում 28 հարսանիք է կայացել (Տեսանյութ)
07/10/2013 20:44

Ռուսաստանի խիստ ռեժիմի կալանավայրում 28 հարսանիք է կայացել (Տեսանյութ)

Չելյաբինսկ քաղաքի խիստ ռեժիմի կալանավայրում միաժամանակ 28 հարսանիք է կայացել:

Metronews.ru-ի փոխանցմամբ` ճերմակ զգեստներով հարսնացուները կալանավայր էին ժամանել մարզի տարբեր քաղաքներից, իսկ ԶԱԳՍ-ի աշխատակիցները յուրաքանչյուր զույգին հատկացրել են 3-5 րոպե:

Կալավայրի տարածքում գործում է վճարովի հյուրանոց, որտեղ զույգերը կարող են անցկացնել իրենց տրամադրված 3 օրերը:

Որոշ հարսնացուներ կալանավայր էին ժամանել բարեկամների ուղեկցությամբ, որոնք ստիպված համաձայնել են այդպիսի պայմաններում ամուսնությանը:
 

Ռուսաստանի խիստ ռեժիմի կալանավայրում 28 հարսանիք է կայացել (Տեսանյութ)