Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է  հրավիրել
07/10/2013 19:29

Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013»‰ ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Ըստ այդմ, ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել ՀՀ Նախագահին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նախագահը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել