Գերմանիայի նախկին դեսպանն Արցախում է
07/10/2013 17:10

Գերմանիայի նախկին դեսպանն Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանն արծարծվել են Գերմանիա-Արցախ փոխհարաբերությունների զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր:
 

Գերմանիայի նախկին դեսպանն Արցախում է