Սիբիրախտի դեմ պատվաստե՞լ են, թե՞ ոչ. Կենդանիները հիվանդ էին
07/10/2013 20:19

Սիբիրախտի դեմ պատվաստե՞լ են, թե՞ ոչ. Կենդանիները հիվանդ էին

Օրերս Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գրանցվել է սիրբիրախտի կամ սիբիրյան խոցի 11 դեպք, 7-ը հաստատվել է, 4 դեպքը՝ ստուգման փուլում է, նախնական վարկածով աղբյուրը մեկ կամ մի քանի հիվանդ կենդանիներն են. միսը դարձել է վարակի աղբյուրը: Սիբիրախտի ևս 4 դեպք գրանցվել է Գյումրիում:

Aysor.am-ին Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը ասաց, որ հոկտեմբերի սկզբին գանգատներով Հարթագյուղից դիմել են բժշկի, նշանակվել է դեղորայքային բուժում, սակայն հաջորդ օրը ևս երկու հոգի են դիմել նույն ախտանիշներով,  պարզվել է՝ սիբիրյան խոց է: Հարթագյուղում արձանագրվել է սիբիրյան խոցի մաշկային տեսակը:

Իսկ հնարավո՞ր է՝ կենդանիները պատվաստված չեն եղել սիբիրախտի դեմ հարցին Լիաննա Թորոսյանը պատասխանեց, որ հնարավոր է, որ կենդանին կամ կենդանիները պատվաստանյութը չեն ընդունել:

Իրավիճակը հսկելու համար Լ. Թորոսյանի փոխանցմամբ, բակային համայցեր են կատարում, նաև իրազեկման աշխատանքներ:

Նշենք, որ սիբիրախտի դեմ պետպատվերի շրջանակներում ներարկումներ են իրականացվում, բայց դա չխանգարեց, որ 2012 թ-ի Գեղարքունիքի, Տավուշի մարզերում սիբիրախտի բռնկումներ գրանցվեին, իսկ այս տարի արդեն Լոռու մարզում:

Մարդիկ սիբիրախտով վարակվում են հիվանդ կենդանիներ խնամելիս, հարկադրական մորթի և մսեղիքը կտրտելու ժամանակ և վարակակիր հումքի (մաշկ, մորթի, բուրդ, եղջյուրներ, սմբակներ և այլն) հետ շփվելիս։ Խիստ հազվադեպ են հիվանդ մարդուց վարակվելու դեպքերը։
 

Սիբիրախտի դեմ պատվաստե՞լ են, թե՞ ոչ. Կենդանիները հիվանդ էին