Դատախազության շենքի դիմաց պիկետ է լինելու՝ Քեմբրիջի ուսանողի գործով
07/10/2013 19:52

Դատախազության շենքի դիմաց պիկետ է լինելու՝ Քեմբրիջի ուսանողի գործով

Վաղը` հոկտեմբերի 8-ին, ժամը 16։30 -ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա պիկետ` ի պաշտպանություն Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների:

Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վ.Խալաթյանի նախագահությամբ մերժեց Արամ Մուղալյանի և Ռոբերտ Փիլոյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները:

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը 5 ամսից ավելի է՝ գտնվում են կալանքի տակ՝ խոտի դեզ վառելու փորձ կատարելու և 36 հազար դրամի վնաս հասցնելու համար:
 

Դատախազության շենքի դիմաց պիկետ է լինելու՝ Քեմբրիջի ուսանողի գործով