Պիրլոն` «Տոտենհեմի» տեսադաշտում
07/10/2013 20:31

Պիրլոն` «Տոտենհեմի» տեսադաշտում

«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնվել է անգլիական «Տոտենհեմի» հետաքրքրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, անգլիական թիմն իտալացի ֆուտբոլիստի ձեռքբերման համար կարող է 1 ֆունտ անգամ չծախսել, քանզի Պիրլոյի պայմանագրի ժամկետը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2014 թ., իսկ դա նշանակում է, որ հունվարից կիսապաշտպանը կարող է ազատ բանակցություններ վարել ցանկացած թիմի հետ:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պիրլոն «Ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
 

Պիրլոն` «Տոտենհեմի» տեսադաշտում