.jpg)
ԱՄՆ-ում մրցավազքի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների մեջ (Տեսանյութ)
IndyCar ավտոմրցավազքի ընթացքում Դարիո Ֆրանկիտին իր մեքենայով հարվածել է տրիբունային, ինչի հետևանքով տուժել է 13 մարդ:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` տուժածների մեծ մասին օգնություն է ցուցաբերվել տեղում, սակայն 2 տուժածի և ավտոարշավորդին տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպը տեղի է ունեցել Տեխասում, երբ Ֆրանկիտին չի տիրապետել մեքենային և վերջին շրջանում հարվածել է տրիբունային:
Նշվում է, որ Ֆրանկիտին ստացել է մեջքի և ոտքերի վնասվածքներ: