.jpg)
Շվեյցարիայում կայացել է Իրանի և Հայաստանի խորհրդարանի նախագահների հանդիպում
Իրանը Հայաստանին համարում է մտերիմ բարեկամ և եղբայրական երկիր: Այդ մասին, իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ժնևի միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին:
Իրանի խորհրդարանի ղեկավարը, դրական գնահատելով հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես նշել է. «Ոչ մի ուժ չի կարող վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին, որոնք ուղղված են դեպի զարգացում: Իրանը Հայաստանին համարում է մտերիմ բարեկամ և եղբայրական երկիր: Երկու երկրենրի տնտեսական և խորհրդարանական հարաբերությունները միշտ գտնվելու են զարգացման վիճակում»:
Հայաստանի ԱԺ նախագահն էլ իր հերթին, ողջունելով երկու երկների պաշտոնյաների միջև տեղի ունեցող հանդիպումները, հավելել է. «Մենք Իրանի ժողովրդի ուրախությամբ ուրախանում, տխրությամբ՝ տխրում ենք: Անհրաժեշտ է, որպեսզի երկկողմ հարաբերություններն առավել զարգանան»: