Ուելս-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը
08/10/2013 17:53

Ուելս-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը

Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 11-ին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան` Վրաստանից:
 

Ուելս-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը